воскресенье, 4 декабря 2011 г.

Իսկ դու նամակ գրե՞լ ես Ձմեռ Պապիկին



Վահագն Պոդոսյանը ստեղծել է մի զվարճալի ծրագիր, որի շնորհիվ հնարավոր է նամակ գրել Ձմեռ Պապիկին: Անհրաժեշտ է պատասխանել տրվող 21 հարցերին և վերջում կարդալ նամակը: Խորհուրդ է տրվում դաշտերը լրացնելուց լինել անկեղծ և լրացնել իրական տվյալներ: Ստացված հետաքրքիր նամակները կարող եք գրել մեկնաբանություններում:


Օրվա կադրը (Մհեր Մաթևոսյանի կողմից)






суббота, 3 декабря 2011 г.

Ֆեյսբուքի հայկական էջեր: Նոյեմբեր ամփոփում




Ներկայացված են միայն ամենաշատ Like ունեցող 20 էջերը, իսկ բազայում արդեն կան 300-ից ավել գրանցված հայկական էջեր: Այս ամսվա ընթացքում մեծ ցատկ է կատարել Yerevan Magazine ֆեյսբուքյան էջը և միանգամից հայտնվել 3-րդ հորիզոնականում: Այս աղյուսակում հնարավոր է բացակայեն որոշ հայտնի էջեր: Եթե գիտեք նմանատիպ էջեր, որոնք կարող են տեղ գտնել այս ցուցակում, ապա խնդրում եմ գրել մեկնաբանությունում: Նշեմ նաև, որ ամսվա ընթացքում  կարող եք տեսնել հաճախակի թարմացվող ցուցակը` հետևելով ֆեյսբուքյան այս էջին:






MyLand.am կայքը վերաբացվել է...





MyLand.am կայքը արդեն վերաբացվել է, որտեղ կարող եք ծանոթանալ և շփվել ինչպես նոր, այնպես էլ հին ընկերների հետ։ Նախկինում արդեն իսկ անդրադարձել էի այս կայքի բնույթին ու բովանդակությանը, սակայն, այժմ ևս մեկ անգամ այցելելով այդ կայք, նկատեցի մի շարք փոփոխություններ, որոնք ոչ միայն անսպասելի էին, այլ նաև տեղին ու իմ կարծիքով նաև գրագետ։ Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել նաև այն մասին, որ MyLand.am սոցիալական ցանցում ընդամենը մի քանի օրվա ընթացքում արդեն իսկ ներգրավվել են բազմահազար օգտնողներ, որոնց շարքում են տարբեր տարիքի և տարբեր սեռի ինչպես՝ Հայեր, այնպես էլ ՝ օտարերկրացիներ։

Բարև Facebook, ես քեզ սպասում էի






Ֆեյսբուքում ինձ հետևողները երևի արդեն նկատել էին, որ անցած 5 օրերի ընթացքում իմ կողմից ոչ մի ակտիվություն չէր նկատվում այդ սոցիալական կայքում: Սակայն ոչ թե չէի ուզում ֆեյսբուք մտնել, այլ չէի կարող, որովհետև ֆեյսբուքը արգելել էր իմ մուտքը: Եվ վերջապես ուրբաթ առավոտյան նորից կարողացա մուտք գործել ֆեյսբուք: Ուզում եմ կիսվել իմ փորձով և կատարած քայլերով, որպեսզի դուք նույնպես իմանաք, թե ինչ կարելի է անել նման դեպքերում: Կիրակի երեկոյան, երբ ցանկանում էի մուտք գործել ֆեյսբուք, տեսա մի հաղորդագրություն, որը ինձ պահանջում էր ապացուցել, որ իմ պրոֆիլը պատկանում է իրական մարդու, այլ ոչ թե կեղծ պրոֆիլ է: Նախ ասեմ, որ ամիսներ առաջ ես արդեն անցել էի այդ քայլը՝ մուտքագրելով բջջային հեռախոսի համարը: Այս անգամ նույնպես ինձանից պահանջվում էր մուտքագրել այն կոդը, որը SMS-ի տեսքով պիտի եկած լիներ իմ հեռախոսահամարին: Սակայն մի քանի ժամ սպասելուց հետո հասկացա, որ այդ կոդը չի էլ գալու:  



Հաջորդ օրը վիճակը ավելի բարդացավ: Սեղմում էի "Send Code" կոճակը և ֆեյսբուքից ստանում հաղորդագրություն, որ այդ գործողությունը անհնար է կատարել: Փորձեցի նամակ գրել ֆեյսբուքին բոլոր հնարավոր մեթոդներով և կապի միջոցներով: Նույնիսկ փորձեցի զանգահարել, սակայն միանում էր ավտոմատացված համակարգ և տեղեկացնում, որ ձայնային սպասարկում այժմ հասանելի չի: Գրածս նամակներին ի պատասխան մի քանի օրից ստացա մի նամակ, որը պահանջում էր իրենց ուղարկել իմ անձնագրի պատճեն:




Կատարեցի նաև այդ քայլը և արդեն սկսեցի հավատալ, որ աշխարհի համար մեկ կայքը ինչ-որ չափով ուշադրություն է դարձնում իր այցելուների կողմից ուղարկված նամակներին: Եվ ահա ուրբաթ առավոտյան մուտք գործեցի ֆեյսբուք և տեսա, որ հայտնվել է նոր կոճակ (Send via call): Սեղմեցի այդ կոճակի վրա և ինձ զանգ եկավ +16508870260 համարից: Վերցրեցի հեռախոսը և ֆեյսբուքի ավտոմատ համակարգը ինձ թելադրեց այն կոդը, որը վերջին 5 օրերի ընթացքում ինձանից պահանջվում էր մուտքագրել: Կոդը մուտքագրելուց հետո ֆեյսբուքը ինձ ցուցադրեց ընկերներիցս մի քանիսի նկարները և պահանջում էր նշել նրանց անունները: Այդ քայլերը անցնելուց հետո վերջապես մուտք գործեցի ֆեյսբուք:




Եթե հիշում եք, ամիսներ առաջ Google-ը նույնպես արգելափակել էր իմ պրոֆիլը և իմ կողմից գրված տասնյակ նամակներին այն ժամանակ չստացա ոչ մի պատասխան: Այս ամենից կարելի է ենթադրել, որ ֆեյսբուքը, ի տարբերություն Google-ի, չի անտեսում իր օգտատերերի կողմից գրված նամակները: Եթե դուք նույնպես խնդիրներ ունեք ֆեյսբուքի հետ կապված, ապա հաջորդ նյութերից մեկում կտեղեկացնեմ, թե ինչ մեթոդներով է հնարավոր կապ հաստատել ֆեյսբուքի ադմինիստրացիայի հետ:


Հ.Գ.
Ժողովուրդ ջան փաստորեն հնարավոր է ապրել առանց ֆեյսբուք: Ես արդեն սկսել էի չնկատել դրա բացակայությունը, սակայն ափսոսում էի պրոֆիլս և բլոգի ֆեյսբուքյան էջը, որը 10.000-ից ավել like ունի:

Ձմեռային տոներին ընդառաջ Ucome-ը տրամադրելու է 8Մբ/վ ինտերնետ 8000 դրամով


Ձմեռային տոներին ընդառաջ Ucome-ը տրամադրելու է 8Մբ/վ ինտերնետ 8000 դրամով




Ձմեռային տոներին ընդառաջ Յուքոմ ընկերությունը մատուցում է նվեր-անակնկալ իր բոլոր բաժանորդներին և բարձրացնում է ինտերնետի արագությունները: Այժմ տրամադրվող ինտերնետ հասանելության մինիմալ արագությունը ֆիզ. անձանց համար դառնում է 8Մբ/վ, որի արժեքն է 8000 դրամ: Մյուս փաթեթների արագությունները դարձել են 12Մբ/վ` 12000 դրամով, 15Մբ/վ` 15000 դրամով: Բարձրացվել են նաև Երեքը մեկում բոլոր փաթեթներում ներառված ինտերնետի արագությունները և այժմ Կլասիկ, Ռոք և Ջազ փաթեթներում գործում է համապատասխանաբար 15 Մբ/վ, 18 Մբ/վ և 24 Մբ/վ արագությամբ ինտերնետ: 


նկարի հեղինակ՝ Արմեն Ղահրամանյան


Նոր բաժանորդները առանց երկարաժամկետ պայմանագիր կնքելու կստանան արդեն ավելի արագ ինտերնետ` նախկին սակագներով, իսկ հին բաժանորդների ինտերնետ արագությունները կբարձրանան ավտոմատ կերպով` սկսած դեկտեմբերի 1-ից: Բարձրացված արագություններից բաժանորդները կօգտվեն ամբողջ ձմեռ:

13-րդ վայրկյանից սկսած նայում ենք հետևի դռանը


13-րդ վայրկյանից սկսած նայում ենք հետևի դռանը

Հետաքրքիր դրվագ Նարեկ Դուրյանի հարցազրույցից: 13-րդ վայրկյանին հայտնվող մարդը տեսահոլովակի ընթացքում գլուխը պարբերաբար հանում է դուրս և ստուգում :)


This posting includes an audio/video/photo media file: Download Now


пятница, 2 декабря 2011 г.

Euro2012-ի խմբերը արդեն հայտնի են


Euro2012-ի խմբերը արդեն հայտնի են
Posted: 02 Dec 2011 10:21 AM PST
Այսօր Կիևում տեղի ունեցավ Euro2012-ի խմբային փուլի վիճակահանությունը: Կազմվեցին հետևյալ 4 խմբերը: Կարծում եմ բոլոր խմբերն էլ հետաքրքիր են և մյուս տարվա ամռանը դիտարժան պայքարի ենք ականատես լինելու:

 A Խումբ
 Լեհաստան
  Հունաստան
 Ռուսաստան
  Չեխիա

B խումբ
 Հոլանդիա
 Դանիա
 Գերմանիա
 Պորտուգալիա

C խումբ
 Իսպանիա
 Իտալիա
 Իռլանդիա
 Խորվաթիա

D խումբ
 Ուկրաինա
 Շվեդիա
 Ֆրանսիա
 Անգլիա

четверг, 1 декабря 2011 г.

Փորձեք դուրս գալ սենյակից



Փորձեք դուրս գալ սենյակից



Ներկայացնում եմ հերթական սենյակից դուրս գալու խաղը: Փորձեք ինքնուրույն գտնել թաքնված առարկաները և դրանք օգտագործելով դուրս եկեք սենյակից: